Թուրքիայում Մուղլա նահանգի Դատչա քաղաքի՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում՝ Բոդրումի զբոսաշրջային կենտրոնի մոտակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD)։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:36-ին, օջախը՝ 14,57 կմ խորության վրա։ Նույն օրը ավելի վաղ էլ Թուրքիայի արևմտյան շրջաններում գրանցվել են երկու ավելի փոքր ցնցումներ: Ժամը 6:05-ին Քութահիա նահանգի Սիմավ շրջանում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ՝ 11.83 կիլոմետր (6.20 մղոն) խորության վրա։ Կարճ ժամանակ անց՝ ժամը 6:39-ին, Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ՝ 9,98 կիլոմետր խորության վրա։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլում 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ և դրան հաջորդած մի շարք ցնցումներ էին տեղի ունեցել, որը մեծ խուճապ էր առաջացրել, տուժել էր երկու հարյուրից ավելի մարդ։
Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցել
30.04.2025 - 12:58
նախորդ գրառումը