Թուրքիայում երեխան 2-րդ հարկից ընկել է աղբարկղի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 1.05.2025 - 16:47
1.05.2025 - 16:47 դիտում

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Նևշեհիր քաղաքում բնակելի շենքի երկրորդ հարկի պատշգամբից 2-ամյա երեխա է ընկել փողոցում տեղադրված աղբարկղի մեջ։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, պատշգամբում խաղալիս երեխան հանկարծակի կորցրել է հավասարակշռությունը և ընկել աղբարկղի մեջ:

Մի քանի րոպե անց երեխայի մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանական ստորաբաժանումները: Վնասվածքներ ստացած երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Նևշեհիրի պետական հիվանդանոց:

Ըստ թուրքական մամուլի՝ բժիշկները նշել են, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն առայժմ հավելյալ տեղեկություն նրա առողջական վիճակի մասին չի հրապարակվել:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները: Դեպքը նկարահանվել է մոտակա խանութի անվտանգության տեսախցիկի կողմից, և այդ նյութը կարող է օգնել քննությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ