Թուրքիայում բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում

Աննա Կոստանյան 17.07.2023 - 18:09
17.07.2023 - 18:09 դիտում

 

Թուրքիայի հարավային մասում գտնվող Մերսին նահանգի Գյուլնար շրջանի Քավաքօղլու թաղամասի անտառային հատվածում դեռ երեկ բռնկված հրդեհը շարունակում է տարածվել։

Քամու հետևանքով հրդեհն ընդգրկել է արդեն Քորուջուք, Չավուշլար և Թեփե թաղամասերը: Հրդեհի հետևանքով հրկիզվել է 5 տուն։ Տների մի մասից անվտանգության նկատառումներով մարդիկ տարհանվել են:

Գիշերվանից ընթացող հրդեհաջիման աշխատանքներին միացել են նաև ուղղաթիռներ և ինքնաթիռ:

Հրդեհ է նաև Մերսինից արևմուտք ընկած Հաթայ նահանգի Բելեն շրջանի անտառային հատվածում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը անտառային հատվածում բռնկվել է 2 հոգու անփութության պատճառով:

Ըստ շրջանառվող վարկածի՝ նրանք իրենց դաշտերը եղեգից մաքրելու նպատակով կրակ են վառել, ինչն էլ սկսել է տարածվել: Մեղադրվող անձինք ձերբակալվել են:

Բացի վերոհիշյալ երկու նահանգներից, անտառային հրդեհներ են բռնկվել Ադանայի և Չանաքալե նահանգում:

Նշենք, որ բոլոր տեղերում հրդեհաշիջման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են: 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ