Թուրքիայում այսօր նոր երկրաշարժեր են գրանցվել

4.03.2023 - 12:22 դիտում

Թուրքիայի արևելյան և հարավային շրջաններում մարտի 4-ին նոր երկրաշարժեր են գրանցվել:

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալով՝ Ադըյամանում գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, Մալաթիայում՝ 3,6, Հաթայում՝ 4,0, Ադանայում՝ 4,1, Քահրամանմարաշում՝ 3,6:

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո գրանցվել է գրեթե 10 000 հետցնցում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ