Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշանակվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

24.05.2025 - 22:50 դիտում

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարակը նշանակվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին, որպեսզի նպաստի երկրում իրավիճակի կայունացմանը և աջակցի նոր կառավարությանը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը:

Նշվում է, որ Բարակը կօգնի Ռուբիոյին Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի իրականացման հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ