Թուրքիայի և Իսրայելի ՊՆ ղեկավարները վերջին տասնամյակում առաջին անգամ կհանդիպեն

22.10.2022 - 11:28 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա։

Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը՝ նշելով, որ սա տարածաշրջանային մրցակիցների միջև հարաբերությունների ապասառեցման վերջին քայլն է, գրում է Ահվալ գործակալությունը։

Նշվում է, որ Գանցն Անկարայում հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Սա լինելու է Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին այցը Թուրքիա վերջին տասնամյակում՝ Իսրայելի ընտրություններից օրեր առաջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ