Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Աստղիկ Խաչատրյան 10.08.2022 - 12:38
10.08.2022 - 12:38 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնիայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն այնտեղ է ժամանել՝ մասնակցելու Իսլամական համերաշխության հինգերորդ խաղերի բացման արարողությանը:

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել տարածաշրջանային վերջին զարգացումներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ