Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ

Աննա Կոստանյան 17.07.2021 - 12:47
17.07.2021 - 12:47 դիտում

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին. վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը, գրում է swissinfo.ch կայքը:

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Five dead, 11 missing as floods hits Turkey's Black Sea coast - CGTNTurkey′s Black Sea coast pummeled by flash floods | News | DW | 23.08.2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ