Տարածաշրջանի երկրների վրա Իսրայելի հարձակումը պայմանավորված է Պաղեստինի հարցը մոռացության մատնելու մտադրությամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԼՂ տարածքում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ անհնար է լռել այս մասին:
«Կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել Պաղեստինի ժողովրդին և կառավարությանը»,- հավելել է Էրդողանը: