Թուրքիայի Մերսին նահանգում 3 օր է հրդեհը չեն կարողանում մեկուսացնել

6.08.2022 - 10:21 դիտում

Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար  և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել:

Տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ:

Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել են, սակայն արդեն առանց հրշեջ ուղղաթիռների մասնակցության, քանի որ լեռնային ռելիեֆը դրանց օգտագործումը ռիսկային է դարձրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ