Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Աննա Կոստանյան 22.12.2025 - 16:50
22.12.2025 - 16:50 դիտում

Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները բախվել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ՝ երկրի 2026 թվականի բյուջեի քննարկման նիստի ժամանակ՝ հաղորդում է «Հուրիեթը»։

Ըստ պարբերականի՝ պատգամավորների միջև լարվածությունն ու բանավեճը վերածվել են զանգվածային ծեծկռտուքի։ Այն դադարեցվել է միայն այլ պատգամավորների միջամտությունից հետո։

2026 թ. բյուջեի նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվել է 320 կողմ և 249 դեմ ձայներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ