Թուրքական Bayraktar-ներ արտադրող ընկերությունն Ուկրաինայում 100 մլն դոլար կներդնի երեք նախագծերում

30.09.2023 - 15:45 դիտում

Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը 100 մլն դոլար կներդնի Ուկրաինայում երեք նախագծերում: Այդ մասին Կիևում պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է Baykar-ի գլխավոր տնօրեն Հալյուկ Բայրաքթարը: Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը կավարտվի 1,5 տարի հետո:

Բարյաքթարը նշել է, որ ժամանակակից պատերազմները դարձել են անօդաչու թռչող սարքերի պատերազմ, և Կիևն այդ առումով որոշակի առավելություն ունի, քանի որ Ուկրաինայում կիրառվող Bayraktar-ները համալրվել են մի շարք եզակի համակարգերով:

Baykar-ի գլխավոր տնօրենը նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ