Թուրքական նռան մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է

Աննա Կոստանյան 16.10.2020 - 14:45
16.10.2020 - 14:45 դիտում

Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ժամանած երկու խմբաքանակ նռան ստուգման ժամանակ Ռոսսելխոզնադզորի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները դրանցում կարանտինի կենդանի օբյեկտ են գտել՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.))

Մրգի երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է:

Այդ օբյեկտի առկայությունը նռան խմբաքանակում հաստատվել է Նովոռոսիյսկի մասնաճյուղի կարանտինային բուսասանիտարական վիճակի վերաբերյալ եզրակացություններով:

Նռան խմբաքանակն արգելվում է ներմուծել Ռուսաստանի Դաշնության տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ