Թշնամու վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածի 23-ամյա կինն ինքնասպան է եղել

12.11.2022 - 21:36 դիտում

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։  Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 06։00-ն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Հ․-ն իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

 

Կայքի տեղեկություններով՝ Լիլիթ Հ․-ի ամուսինը վերջին պատերազմական իրադարձությունների ժամանակ թշնամի-հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել է։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ