Թեման համարում ենք փակված. Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքի մասին

9.12.2021 - 20:37 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ Հայաստանում հանրային ընկալումների մասին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկումներին և դրանց վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության՝ օրերս տարածած մեկնաբանությանը:

«Թեման շոշափվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ իր հայ գործընկերոջ հետ դեկտեմբերի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածվել: Մենք այդ թեման համարում ենք փակված»,- նշել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ