Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը

Աննա Կոստանյան 23.10.2023 - 17:55
23.10.2023 - 17:55 դիտում

Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը Թեհրանում կարող է հիմք ստեղծել Հարավային Կովկասում տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ խաղաղության համար:

Բացի այդ, ըստ Աբդոլլահիանի, այն կարող է հիմք ստեղծել այս տարածաշրջանում մարտահրավերներին վերջ դնելու համար, գրում է Mehr-ը:

Այսօրվա հանդիպման վերաբերյալ Աբդոլլահյանն ասել է, որ խոսքը «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և առաջընթացի մասին է»։

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ