Թեհրանը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականությանը. Խամենեին՝ Էրդողանին

Աննա Կոստանյան 19.07.2022 - 17:56
19.07.2022 - 17:56 դիտում

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ:

ISNA գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին հայտարարել է. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը արգելափակելու քաղաքականություն տարվի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»:

Իրանի հոգևոր առաջնորդն ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. «Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ