Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

10.02.2024 - 15:31 դիտում
2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:
Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը) 2-րդ մասով:
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,- տեղեկացրել է Աբրահամյանը։

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է…

Опубликовано Gor Abrahamyan Суббота, 10 февраля 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ