Թբիլիսիում ԼԳԲՏ երթը չեղարկվել է

Աննա Կոստանյան 5.07.2021 - 17:50
5.07.2021 - 17:50 դիտում

Վրաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թբիլիսիում այսօր նախատեսված Tbilisi Pride շքերթը չի կայանա, քանի որ, իրենց բնորոշմամբ՝ «Վրաստանում պատերազմ է հայտարարվել քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների և երկրի եվրոպական ուղու դեմ»՝ գրում է apsny.ge-ն:

Ավելի վաղ, ելույթ ունենալով կառավարության նիստում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երթի կազմակերպիչներին կոչ էր արել հրաժարվել նման միջոցառումներից:

Առավոտյան հազարավոր ազգայնականներ շրջափակել էին կենտրոնական Ռուսթավելի պողոտան՝ ընդդեմ շքերթի անցկացման: Ակցիայի մասնակիցների թիրախում էին հայտնվել նաև ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողներն ու օպերատորները, որոնց մեղադրել են ԼԳԲՏ-ի գաղափարները տարածելու համար: Նրանց ուղղությամբ փայտեր ու շշեր են նետվել, ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչ տուժել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ