Թատրոնը՝ հոգու զրույց. պատերազմող երկրում պայքարել պետք է նաեւ մշակութային զենքով

Lուսինե Պողոսյան 1.10.2022 - 12:24
1.10.2022 - 12:24 դիտում

Գաղտնիք չէ, որ մշակույթը ոչ միայն հոգեւոր, գեղագիտական, էսթետիկ խնդիրներ է լուծում, այլեւ հզոր գործիք է նույն այդ պետություններն ու ազգերը կառավարելու, նվաճելու, վերափոխելու կամ անգամ ոչնչացնելու համար։ «Եթե մշակույթը չկա, այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում»,- այս խոսքերն ասվել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից։ Ինչպես թատերագետներն, այնպես էլ թատերասեր հասարակությունը վստահ են, որ, առանց մշակույթի զարգացման, պայքարն անիմաստ է։ Թատրոնը պարտավոր է գործել, անգամ եթե երկիրդ պատերազմում է. համոզված են թատերական գործիչներն ու թատերասեր հանրությունը: Նրանց պնդմամբ՝ բեմն էլ յուրատեսակ մի խրամատ է, որ չի կարելի լքել: Թատրոնում վարագույրը պետք է միշտ բացվի՝ որպես կենսունակության, լավատեսության եւ հույսի նշան:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ