Թավրիզում ֆուտբոլային ակումբի երկրպագուները թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել

8.04.2023 - 12:27 դիտում

Իրանի Թավրիզ քաղաքում «Տրակտոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հերթական սադրանքն են կազմակերպել։

Խաղի ժամանակ նրանք թյուրքական ազգայնական ժեստեր են ցուցադրել և բղավել Աթաթուրքի հայտնի խոսքերը. «Որքան երջանիկ է նա, ով ասում է՝ես թուրք եմ»:

Երկրպագուներից շատերն Ադրբեջանի դրոշի գույներով փուչիկներ են բերել տրիբունաներ: Ադրբեջանում սա ներկայացրել են որպես «բողոքի ակցիա Իրանի ռեժիմի դեմ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ