Թայվանի ափերի մոտ արձանագրվել են Չինաստանի 12 ռազմական ինքնաթիռ և 6 նավ

5.04.2025 - 16:11 դիտում

Թայվանի ափերի մոտ արձանագրվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 12 ռազմական ինքնաթիռ և 6 նավ՝ հայտնել են Թայվանի պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ դրանցից 9-ը հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը և մտել կղզու հարավարևմտյան և արևելյան հակաօդային պաշտպանության գոտիներ։

Գերատեսչության տվյալով՝ ձեռնարկվել են արձագանքման անհրաժեշտ միջոցառումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ