Թաիլանդում 1 տարով սուգ է հայտարարվել նախկին թագուհու մահվան կապակցությամբ

25.10.2025 - 18:17 դիտում

93 տարեկանում մահացել է Թաիլանդի թագավորի մայրը: Նախկին թագուհի Սիրիկիտն ամուսնացել է ապագա թագավոր Պումիպոն Ադունյադետի հետ 1950 թվականի ապրիլին, որից անմիջապես հետո վերջինս գահ է բարձրացել՝ թագավորելով որպես Ռամա IX: Նա գահը զբաղեցրել է ավելի քան 70 տարի։

Մայր թագուհու մահվան կապակցությամբ Թաիլանդի բոլոր պետական հաստատություններում ազգային դրոշը իջեցված կլինի 30 օր, իսկ պետական ծառայողների շրջանում մեկ տարով սուգ է հայտարարվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ