Ըստ ՀՀ Սահմանադրության՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահը

Աստղիկ Խաչատրյան 24.01.2022 - 09:20
24.01.2022 - 09:20 դիտում

Ըստ ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Սահմանադրության 144 հոդվածում էլ նշված է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Ավելի վաղ հայտնել ենք՝ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ