Ընթանում են «3+3» հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Աննա Կոստանյան 25.04.2022 - 13:25
25.04.2022 - 13:25 դիտում

Անդրկովկասում «3+3» («3+2») հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են՝ РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։

Նա նշել է, որ պաշտոնական Մոսկվայի կարծիքով՝ ճիշտ կլինի ակտիվորեն օգտագործել «3+3»-ը՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև փոխգործակցության զարգացման համար։

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ, տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։

Գոնչարը նշել է, որ «3+3-ի օրակարգը» «լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին», և դռները Թբիլիսիի համար բաց են։

Նրա խոսքով՝ առաջնահերթ է փոխշահավետ նախագծերի իրականացումն առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ