Ընդդիմությունը վերսկսել է անհնազանդության ակցիաները

Աննա Կոստանյան 2.05.2022 - 09:09
2.05.2022 - 09:09 դիտում

Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը:

Մի խումբ քաղաքացիներ փակել են Հերացի փողոցը, մեկ այլ խումբ` Արշակունյաց պողոտան: Ոստիկանները փորձում են բացել երթևեկությունը:

Քաղաքացիների մի խումբ էլ փակել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը` փորձելով կաթվածահար անել Մաշտոց պողոտայի երթևեկությունը։

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ