Ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Աննա Կոստանյան 3.12.2020 - 16:45
3.12.2020 - 16:45 դիտում

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«17 կուսակցությունները, որոնց շարքն այսօր ավելի ընդլայնվեց, ձևավորելով «Հայրենիքի փրկության խորհուրդ», որոշում կայացրեցին առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանն ունի փորձառություն և անցած ճանապարհ»,- ասաց Վանեցյանը:

Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետիՊաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոններըԽորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնումպահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ