Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Աննա Կոստանյան 7.08.2024 - 16:00
7.08.2024 - 16:00 դիտում

67 կգ Սլավիկ Գալստյանը տպավորիչ և լարված պայքարում 2:2 (3:2) հաշվով հաղթեց ֆրանսիացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։ Վերջինս էլ 8:0 հաշվով հաղթել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։

«Փարիզ-2024»-ում մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական պարգևների համար: Պայքարը կմեկնարկի  այսօր՝ 20:15-ին:  Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ  Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ