Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ այն խոստումները, որոնք Անկարային տրվել Էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա նա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ:
«Երբ մենք ոչնչացրեցինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում Էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռեւս գոյություն ունեն Սիրիայում, կա՛մ պետք Է ազատվեն, ինչպես մեզ խոստացել Էին, կա՛մ մենք կգանք ու դա կանենք ինքներս»,-ասել Է նա՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով ելույթ ունենալով Հաթայի նահանգում ջրամբարի բացմանը: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել Է, որ Թուրքիայի համար անընդունելի են այն բոլոր քայլերը, որոնք հումանիտար աղետի կհանգեցնեն Իդլիբում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել Էին թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը կասեցնելու եւ սիրիա-թուրքական այն սահմանի վրա 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումները դուրս բերելու շուրջ, որն Անկարան մտադրվել Էր ինքնուրույն վերահսկել: Դամասկոսը Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը քանիցս որակել Է անօրինական եւ կոչ Է արել Անկարային՝ զորքերը դուրս բերել այնտեղից, հաղորդել Է ՌԻա Նովոստին: