Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր

8.02.2025 - 13:15 դիտում

Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Փարիզ-Անկարա երկխոսության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա։

«Թուրքիան և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում գործակցության ներուժ ունեն․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության մասին է»,- նշել է Էրդողանը։

Նա հավելել է՝ Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը շատ ճիշտ քայլ կլինի: Էրդողանի խոսքով՝ հարկավոր է նաև երաշխավորել, որ ՀԱՄԱՍ-Իսրայել հրադադարը պահպանվի, և հակամարտությունը վերջնականապես կարգավորվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ