Էրդողանն առաջարկում է հիջաբը մտցնել Թուրքիայի Սահմանադրություն

11.12.2022 - 12:42 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է սահմանադրությամբ ամրագրել դպրոցներում, համալսարաններում և պետական ​​հաստատություններում հիջաբ կրելու իրավունքը։ Մինչև 2013 թվականն արգելված էր այնտեղ հայտնվել կրոնական գլխաշորերով, սակայն երկրի ներկայիս ղեկավարի օրոք այդ սահմանափակումը վերացվեց։ Այժմ, նա ասում է, որ ժամանակն է հաջորդ քայլը կատարել, փոխանցում է Euronews-ը։

«Մեր դուստրերի և քույրերի սրտից այս բեռը ամբողջությամբ հանելու համար ես առաջարկում եմ հռչակել գլխաշոր կրելու ազատությունը»,-նշել է նա։

Էրդողանի խոսքով՝ եթե այս նախաձեռնությունը խորհրդարանում անհրաժեշտ աջակցություն չստանա, ինքը պատրաստ է հանրաքվե անցկացնել։ Այս դեպքում նախագահը խոստանում է համաժողովրդական քվեարկության դնել ԼԳԲՏ անձանց դեմ պայքարի առաջարկը։ Երկրի ղեկավարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը՝ նշելով միայն, որ դրանք ուղղված են լինելու «ընտանիքը պաշտպանելուն»։

 

Էրդողանը բազմիցս իրեն հռչակել է ավանդական արժեքների պահապան։ Աշխարհիկության հարցը դարձել է Թուրքիայում եկող հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկվող թեմաներից մեկը։ Հիջաբն օրինականացնելու առաջարկներ են հնչել նաեւ ընդդիմադիր կուսակցություններից՝ ընդգծելով, որ դրանք վտանգ չեն ներկայացնում կրոնավոր ընտրողների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ