Прибуття до Анкари.
Опубликовано Володимиром Зеленським Четверг, 15 мая 2025 г.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 15-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ընթացել է կողմերի փակ հանդիպում, որին ներկա են եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի «ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ Էրդողանը Զելենսկու հետ մանրամասնորեն քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Երկկողմ հանդիպումից հետո նախագահները պատվիրակությունների կազմերի հետ միասին աշխատանքային ճաշ են ունեցել: