Էրդողանի խոսնակ. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»

Աննա Կոստանյան 3.05.2023 - 16:58
3.05.2023 - 16:58 դիտում

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ելույթ է ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները և նպատակները» գրքիշ շնորհանդեսում։

Անդրադառնալով Հայաստանին՝ նա նշել է. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող և մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը – խմբ.) չէր կարող մնալ անպատասխան։ Իհարկե, դրա հետևանքը պիտի լիներ օդային տարածքի փակումը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ