Էրդողանի խոսնակը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին

Աննա Կոստանյան 26.04.2023 - 17:36
26.04.2023 - 17:36 դիտում

Թուրքիայի նախագահի խոսնակ, Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմին:

Հիշեցնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Քալընը նշել է. «Մենք Հայաստանի հետ նույնպես կարգավորման գործընթաց սկսեցինք, որ բոլորս միասին՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և մյուս տարածաշրջանային դերակատարները, այստեղ Իրանին էլ եմ ներառում, տարածաշրջանում նոր խաղաղության, հանգստության, բարօրության, կայունության մթնոլորտ ձևավորենք»։

Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը երկու կողմի օգտին է լինելու, սակայն էլ ավելի շատ Հայաստանին է տնտեսական առումով ձեռնտու լինելու։

«Սա մեր հարաբերությունների վրա էլ է դրականորեն կանդրադառնա և հավատացե՛ք Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ դրանից օգուտ քաղող և շահող կողմ են լինելու։ Այդ իսկ պատճառով մենք և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններին այսուհետև ևս շարունակելու ենք աջակցել»,- ընդգծել է Էրդողանի խոսնակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ