Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա առթիվ հատուկ նվեր է ուղարկել

Աննա Կոստանյան 8.10.2024 - 17:56
8.10.2024 - 17:56 դիտում

Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Էրդողանը նվերը ներկայացրել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի նախօրեին։ Պուտինի օգնականը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։

Նաև պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահին նվերը քաղծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններո՞ւմ է՝ Ուշակովը հումորով նշել է, որ նվերի արժեքը «մի փոքր ավելի է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ