Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի

4.06.2023 - 12:29 դիտում

Թուրքիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Յաշար Գյուլերը, որ մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վերընտրված նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ներկայացնելով նախարարական կաբինետի նոր ցուցակը:

Ֆինանսների նախարար է նշանակվել Մեհմեթ Շիմշեկը, որը ավելի վաղ եղել է այդ պաշտոնին:

Թուրքիայի ԱԳ նախարար է նշանակվել Հաքան Ֆիդանը, որն ավելի վաղ զբաղեցրել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը և ակտիվ մասնակցել է Անկարայի ու Դամասկոսի միջև բանակցություններին, որոնք անցկացվել են Մոսկվայում:

Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը 2014 թ.-ից զբաղեցնում էր Մևլութ Չավուշօղլուն, որն այժմ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

Թուրքիայի էներգետիկայի նոր նախարար է նշանակվել Ալփարսլան Բայրաքթարը, որն այդ պաշտոնում փոխարինել է Ֆաթիհ Դոնմեզին:

ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել Ալի Էրլիկայան, որը նախկինում Ստամբուլի նահանգապետն էր:

Թուրքիայի փոխնախագահ է դարձել Ջեվդեթ Իլմազը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Ֆուաթ Օքթային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ