Էրդողանը ծաղրել է ամերիկյան պատժամիջոցները. ԱՄՆ-ն կրկնել է լուրջ հետևանքների սպառնալիքը

Հրաչ Սահակյան 27.10.2020 - 20:27
27.10.2020 - 20:27 դիտում

1lurer.am. Միացյալ Նահանգները կրկին լուրջ հետևանքներով է սպառնացել Անկարային այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը ծաղրել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya պարբերականը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը հայտնել է, որ լուրջ հետևանքներ կլինեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

Նախօրեին Թուրքիայի նախագահը մարտահրավեր էր նետել ԱՄՆ-ին, որը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավվելու և ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր փորձարկելու համար:

«Ինչ պատժամիջոցներ էլ լինեն՝ մի՛ ուշացրեք»,- ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալաթիայում հեռուստաելույթի ժամանակ:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել էր. «Մենք հստակեցրել ենք, որ երկկողմ անվտանգության հարաբերություններում լուրջ հետևանքներ կարող են լինել, եթե Թուրքիան ակտիվացնի այդ համակարգերը»:

«Մենք չենք պատրաստվում հարցնել ԱՄՆ-ի թույլտվությունը»,- հակադարձել է Էրդողանը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ