«Կարծում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար համաձայնությունը շատ կարևոր է, և տնտեսական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է այդ հարցը, և հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն և այդ համաձայնագիրը շուտով կստորագրվի»,- նշեց նա:
Անդրադառնալով Հարավային Կովկասում նոր էսկալացիայի հնարավորությանը՝ Իրանի ԱԳ նախարարն ասաց. «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և հուսով ենք, որ այդ խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը, որը բոլորի շահերից է բխում»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: