Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 02:08
20.09.2023 - 02:08 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և լիցքաթափել իրավիճակը։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և որ կողմերը պետք է վերսկսեն երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։

Ալիևը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ռազմական գործողությունները և հանդիպել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ, իսկ Բլինքենն ընդգծել է դրա անհապաղ իրականացման անհրաժեշտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ