Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն

Հրաչ Սահակյան 21.01.2021 - 18:08
21.01.2021 - 18:08 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն` երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

Այս մասին վարչապետի որոշումը հրապարկված է կառավարության պաշտոնական կայքում:

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ