Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ

1.06.2024 - 17:12 դիտում
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաների հետ։
Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։
Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։
Նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել էին հիշարժան և հետաքրքիր ժամանց:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ