Էկոնոմիկայի նախարարը՝ հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցի մասին

Աննա Կոստանյան 26.09.2024 - 14:22
26.09.2024 - 14:22 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է հայ-վրացական սահմանին 500-ից ավելի բեռնատարների կուտակման հարցին:

«Պարբերաբար ենք մենք այդպիսի հարցեր ստանում: Մինչև ստանում ենք հարցը, ուսումնասիրում, շատ հաճախ խնդիրը լուծված է լինում: Առևտրաշրջանառությունը մեծանում է, պետք է ենթակառուցվածքները և՛ հայ-վրացական սահմանին, և՛ վրաց-ռուսական սահմանին շարունակաբար մեծանան»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ Լարսին այլընտրանք կա՞, նախարարը պատասխանեց, որ այլընտրանքը լաստանավն է՝ նշելով, որ եթե կարիքը լինի, այն կգործարկվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ