Էլեկտրական սյան վրա գտնվող բնից արագիլի ձագ է կախվել, փրկարարներն օգնություն են ցուցաբերել

Աստղիկ Խաչատրյան 11.06.2024 - 22:26
11.06.2024 - 22:26 դիտում
Հունիսի 11-ին՝ ժամը 18։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն և ետ վերադարձրել բույն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ