«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով դրամապանակ

Աննա Կոստանյան 2.06.2022 - 17:12
2.06.2022 - 17:12 դիտում

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ», – հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ