Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Աննա Կոստանյան 25.03.2022 - 15:56
25.03.2022 - 15:56 դիտում

Մարտի 25-ին Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ