Զուգարանում ծննդաբերել և երեխային թողել է այնտեղ. 18-ամյա կնը բերման է ենթարկվել

Աննա Կոստանյան 14.10.2024 - 18:19
14.10.2024 - 18:19 դիտում

Ռուս կինը ծննդաբերել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում, և երեխային թողել այնտեղ:

Դեպքից 12 րոպե անց օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են նորածնին և տեղափոխել հիվանդանոց:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բժիշկները երեխայի վիճակը գնահատել են լավ:

Կասկածյալները՝ 18-ամյա Եկատերինա Բուռնաշկինան և նրա 47-ամյա մայրը՝ Ելենան, բերման են ենթարվել օդանավակայանում։ Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել է, որ կապի մեջ է երեխայի մոր հետ և հայտնել է օգնություն ցուցաբերելու մտադրության մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ