Զորամասի կացարարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա

21.01.2023 - 14:46 դիտում

Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների մոտ այսօր թեթև դրական դինամիկա կա։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողների մոտ թեթև դրական դինամիկա կա` այտուցները նվազել են։ Տղաներից մեկը շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Ամեն դեպքում, նրանց կյանքին դեռ վտանգ է սպառնում, լարվածությունը կա»,–նշել է տիկին Բաբայանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ