Զորակոչված և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցողների աշխատատեղերը կպահպանվեն, այդ ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ

Գոհար Ստեփանյան 11.10.2020 - 18:36
11.10.2020 - 18:36 դիտում

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» կատարվել են լրացումներ և փոփոխություններ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝

պահպանվելու է իրենց աշխատատեղը,
այդ ժամանակահատվածը ներառվելու է իրենց աշխատանքային ստաժում,
այդ ժամանակահատվածի համար իրենց համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,
բացի պետական բյուջեից տրվող վարձատրության, կողմերի համաձայնությամբ, կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից,
միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,
վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից», – նշվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ