Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ․ ՀՀ ՄԻՊ

4.01.2024 - 19:51 դիտում
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից․

«Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ