Զովունի գյուղից Կորեայի ձոր ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Աստղիկ Խաչատրյան 28.11.2021 - 13:28
28.11.2021 - 13:28 դիտում

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումից հետո տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Նոյեմբերի 28-ին, ժամը 03։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ